Կամրագրվի սահմանային վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով ՍԷԿՏ համակարգի գործելու հանգամանքը

Կամրագրվի սահմանային վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով ՍԷԿՏ համակարգի գործելու հանգամանքը

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Որոշմամբ առաջարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում ամրագրել սահմանային վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով ՍԷԿՏ(սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական) համակարգի գործելու հանգամանքը, նախատեսել համակարգից օգտվելու և դրանում տեղեկություններ մուտքագրելու ընդհանուր պայմանները, ինչպես նաև հստակեցնել համակարգի վերաբերյալ ենթաօրենսդրական մակարդակում կարգավորման ենթակա հարցերի շրջանակն ու լիազորված մարմնի գործառույթները: