Կառավարությունը Քաղաքաշինության կոմիտեին կհատկացնի 67,5 մլն դրամ Եվրոպական միության 7 նորմերի տեղայնացման կանխավճարի համար

Միության 7 նորմերի մոտարկման և տեղայնացման կանխավճարի տրամադրման համար Քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 67.5մլն դրամ։ ՀՀ կառավարությունը մայիսի 15-ի նիստում հաստատեց Քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած նախագիծը, որի ընդունումը բխում է ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրի, ՀՀ և ԵՄ միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA համաձայնագրի) դրույթների կատարման, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում եվրոպական երկրների հաջող փորձի, տեխնոլոգիական նոր լուծումների ներդրման անհրաժեշտությունից:
Նախագիծը ներկայացնելիս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ քաղաքաշինական նորմատիվատեխնիկական համակարգի ծավալուն, բազմաշերտ ու բազմապրոֆիլ լինելը հաշվի առնելով՝ ԵՄ նորմերի տեղայնացման գործընթացը կիրականացվի փուլերով։ «2025 թվականին առանձնացրել ենք առաջնահերթ 7 ենթաոլորտներ, որոնց կիրառությունը հնարավոր կլինի՝ առանց հակասության մեջ մտնելու գործող նորմատիվատեխնիկական համակարգի հետ: Նախատեսում ենք տեղայնացված նորմերին տալ գործող նորմերին համարժեք կարգավիճակ՝ անցումային փուլում կամավոր կիրառության սկզբունքով։ Այսինքն՝ կառուցապատողը կամ պատվիրատուն կընտրի՝ առաջնոԵվրոպական րդվել այս պահին գործող ՀՀ ազգային նորմերո՞վ, թե՞ դրանց համարժեքություն ունեցող ԵՄ մոտարկված, տեղայնացված նորմերով։ Հետագայում կանցնենք ԵՄ նորմերի պարտադիր կիրառմանը»,-մանրամասնել է Եղիազար Վարդանյանը:
Առաջնահերթ դիտարկվելու են հետևյալ ուղղությունները. «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ», «Երկաթուղիներ», «Օդափոխության, ջեռուցման, օդի լավորակման համակարգեր», «Օդանավակայաններ», «Ավտոլիցքավորման կայանների կազմակերպում, հրդեհաշիջում», «Ինժեներագեոդեզիական հետազննում», «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն»։
Նորմերի մոտարկման ծառայությունների ձեռքբերման համար նախատեսվում է իրականացնել միջազգային մրցույթ և ունենալ եվրոպական նորմերի մշակման փորձառություն ունեցող կազմակերպության ու համապատասխան փորձառությամբ տեղական ընկերության համագործակցություն։ Մոտարկման աշխատանքներին զուգահեռ, ըստ անհրաժեշտության, նաև կարդիականացվեն գործող կարգավորումները։