Մաքուր էներգիայի թաքնված աղբյուրը կարող էր էներգիայով 170 հազար տարի ապահովել Երկիրը

Վերջին գիտական հայտնագործությունները ցույց են տալիս, որ աշխարհի անթիվ-անհամար տարածաշրջաններում ջրածնի պաշարներ կան թաքնված։ Նման շտեմարանների հայտնաբերումը կարող է օգնել արագացնել գլոբալ անցումը էներգետիկայի, սակայն մինչ օրս երկրաբանները միայն մակերեսային պատկերացում են ունեցել այն մասին, թե ինչպես են ձևավորվում ջրածնի խոշոր կուտակումները և որտեղ կարելի է դրանք գտնել։
Այս հարցերի պատասխանները տալիս է Օքսֆորդի համալսարանի երկրաքիմիայի պրոֆեսոր և երկրակեղևի ջրածնի արտադրության վերաբերյալ նոր ընդհանրացնող հոդվածի գլխավոր հեղինակ Քրիս Բալենթայնի նոր հոդվածը։
Ըստ հետազոտության հեղինակների՝ վերջին 1 միլիարդ տարվա ընթացքում երկրակեղևը բավարար քանակությամբ ջրածին է արտադրել՝ մեր ներկայիս էներգետիկ կարիքները 170 հազար տարի բավարարելու համար։
Nature Reviews Earth and Environment հանդեսում հրապարակված նոր ակնարկում գիտնականները կազմել են գետնի տակ բնական գազանման ջրածնի ստեղծումը և կուտակումը խրախուսող երկրաբանական պայմանների «բաղադրիչների» ցանկ, ինչը պետք է հեշտացնի աղբյույրների որոնումը:
Բնական ջրածնի պաշարների ձևավորման համար անհրաժեշտ են երեք հիմնական տարրեր՝ ջրածնի աղբյուր, կոլեկտորային ապարներ և բնական կարծրուկներ, որոնք գազը թաքցնում են գետնի տակ։
Կան տասնյակ բնական գործընթացներ, որոնք կարող են ջրածին արտադրել: Դրանցից ամենապարզը ջուրը ջրածնի և թթվածնի բաժանող քիմիական ռեակցիան է, և ցանկացած տեսակի ապար, որում տեղի է ունենում այս գործընթացներից առնվազն մեկը, ջրածնի պոտենցիալ աղբյուր է, գրում է Բալենթայնը։
Ամբողջությամբ՝ news.am