Շոշափելի անկում` արտահանման և ներմուծման ծավալներում. առաջին եռամսյակը` թվերով

Շոշափելի անկում` արտահանման և ներմուծման ծավալներում. առաջին եռամսյակը` թվերով

Վերջին ամիսներին տեղի ունեցող ներքին և արտաքին իրադարձությունների պայմաններում 2025թ․ առաջին եռամսյակում ՀՀ-ում արձանագրվել են հետևյալ սոցիալ-տնտեսական առանցքային ցուցանիշները.

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2025թ․ առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏599,827 մլն, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ ֏97,470 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏77,568 մլն:

2025թ․ առաջին եռամսյակում  առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏1,343,628 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏865,288 մլն արդյունքները:

2025թ․ առաջին եռամսյակում ՀՀ-ում արտադրվել է 2,625 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա: Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի մարտին կազմել է ֏298,879: Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $1,700 մլն և $2,780մլն:

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2025թ․ առաջին եռամսյակին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2024թ․ առաջին եռամսյակումարձանագրված արդյունքների համապատասխան  մակարդակների հետ.

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025թ․ առաջին եռամսյակում կազմել է 4․1%։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը 2024թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է շուրջ 19%:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների աճը 2024թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 10․5%։

2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ  առևտրաշրջանառության ծավալների աճը կազմել է ընդամենը 6%։ 2025թ-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 11․5%։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի համեմատ գնաճը կազմել է 2․5%։ Իսկ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  5․7%-ով։ Արտահանման և ներմուծման ծավալները 2025թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են համապատասխանաբար 61․8%-ով և 47․9%-ով։ ։

Ամփոփելով վերոգրյալ արդյունքները` նշենք, որ բավականին մտահոգիչ են արդյունաբերության համախառն արտադրանքի, արտահանման և ներմուծման ծավալների անկումները։ Մյուս կողմից, նկատվում է զգալի աճ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալներում։

Աղբյուրը՝ banksnews.am