Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կապանում, Դիլիջանում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում մայիսի 19-ին և 20-ին

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 19-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի թիվ 3, 5, Թումանյան փողոցի թիվ 16, 18 բազմաբնակարան շենքերի, նշված փողոցների առանձնատների գազասպառողների, «Ոսկե Կապան» և «Թրի վեյս» հյուրանոցների գազամատակարարումը։ Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիան»:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի (ամբողջությամբ) գազասպառողների, «ԳոշԳազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ը՝ Գեղարքունիքի մարզի Շորժա, Արտանիշ բնակավայրերի, Ճամբարակ քաղաքի Օգոստոսի 23-ի, Սարալանջի, Իսահակյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: