Ճապոնիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում նվազել է 0.2%-ով

Ճապոնիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում նվազել է 0.2%-ով

Ճապոնիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում նախնական տվյալներով նվազել է 0.2%-ով՝ համեմատած նախորդ եռամսյակի հետ:

Սա երկրի տնտեսության առաջին անկումն է մեկ տարվա ընթացքում։

Ըստ Trading Economics-ի՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին 0.1% անկում:

Սպառողական ծախսերը, որոնք կազմում են երկրի տնտեսության կեսից ավելին, չեն փոխվել (սպասվում էր 0.1% աճ)։ Պետական ծախսերը ևս մնացել են անփոփոխ։

Միևնույն ժամանակ, բիզնեսի կապիտալ ներդրումներն աճել են 1.4%-ով, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակից ի վեր։

Արտահանումը նվազել է 0.6%-ով, իսկ ներմուծումն աճել է 2.9%-ով։

Տարվա կտրվածքով Ճապոնիայի ՀՆԱ-ի նվազումը կազմել է 0.7%։ 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակում աճը վերանայվել է՝ 2.2%-ի փոխարեն կազմելով 2.4%։