Մի քանի համայնքում կկառուցվեն ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը:
Ինչպես հայտնում են ՏԿԵՆ-ից, հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանը, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, «Վեոլիա ջուր» ընկերության տնօրենի տեղակալ Վահե Բատոյանը, KfW երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը, ՀՀ-ում ԵՄ պորտֆելի ղեկավար Սյուզաննա Սորոցինովան, KfW պորտֆելի ղեկավար Բարբարա Փալմը և ոլորտային այլ մասնագետներ։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով Գերմանական զարգացման բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի կարևորությունը։
Հանդիպման առանցքային թեման «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր (ՀԵԾ) II»-ի շրջանակներում ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող աշխատանքների քննարկումն էր։ Նախատեսվում է մի քանի բնակավայրերում կառուցել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային քննարկումները։