Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացման մասին

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը պետք է հայտարարեն իրենց գործընկերությունը խորացնելու համաձայնագրի մասին՝ Միացյալ Թագավորության «ազգային շահերից» բխող ձևով։ Այս խոստումը տվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մայիսի 19-ին Լոնդոնում նախատեսված Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովից առաջ։
«Սկզբում Հնդկաստանը, ապա՝ Միացյալ Նահանգները», – ասել է Սթարմերը՝ անդրադառնալով վերջերս հայտարարված առևտրային համաձայնագրերին։
«Վաղը մենք կանենք ևս մեկ քայլ առաջ, որը Մեծ Բրիտանիային ավելի շատ օգուտներ կբերի՝ ԵՄ-ի հետ ավելի ամուր գործընկերության արդյունքում։ Դա լավ կլինի մեր աշխատատեղերի և մեր սահմանների համար», -ասել է նա։
Քիր Սթարմերի Լեյբորիստական կառավարությունը, որը իշխանության է եկել 2024 թվականի հուլիսին, նպատակ է դրել Brexit-ից հետո Եվրամիության հետ հարաբերություններում «վերագործարկման» հասնել։