Իրանը հայտարարել է, որ ուրանը կհարստացնի նույնիսկ առանց ԱՄՆ-ի հետ համաձայնության

Իրանը հայտարարել է, որ ուրանը կհարստացնի նույնիսկ առանց ԱՄՆ-ի հետ համաձայնության

Իրանը կհարստացնի ուրանը անկախ նրանից՝ Միացյալ Նահանգների հետ համաձայնություն ձեռք կբերվի՞, թե՞ ոչ, կիրակի հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«ԱՄՆ-ն հետաքրքրված է երաշխիքներով, որ Իրանը միջուկային զենք չի ստանա։ Նման համաձայնությունը հասանելի է, և մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության՝ հասնելու այնպիսի լուծման, որն ընդմիշտ կապահովի այդ արդյունքը: Սակայն ուրանի հարստացումը Իրանում կշարունակվի՝ անկախ նրանից, համաձայնագիր կկնքվի, թե ոչ»,- գրել է Արաղչին Իքս սոցիալական ցանցում։

Նրա խոսքերը հաջորդել են ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը, ըստ որի, Վաշինգտոնը «չի թույլատրի Իրանին ուրանի հարստացման նույնիսկ 1%-ի հզորություն»։

Մայիսի 11-ին Օմանում տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները գլխավորում էին արտգործնախարար Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը։ Իրանի դիվանագիտական ​​​​առաքելության ղեկավարը հայտարարել է մի շարք զիջումների գնալու պատրաստակամության մասին, և որ կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները։