Ռուսաստանի արտաքին առևտրի դրական հաշվեկշիռը կրճատվել է

Ռուսաստանի արտաքին առևտրի հաշվեկշռի պրոֆիցիտը ամսական կտրվածքով նվազել է գրեթե մեկ երրորդով՝ ապրիլին կազմելով 9 միլիարդ դոլար՝ մարտի 11.8 միլիարդի փոխարեն։ Այս մասին վկայում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի հրապարակած նախնական տվյալները։
Ընդհանուր առմամբ՝ 2025 թվականի առաջին չորս ամիսներին արտահանման միջոցով Ռուսաստանի ստացած եկամուտը գերազանցել է ներմուծման վճարումները 39.2 միլիարդ դոլարով։ Տարեկան համեմատությամբ, 2024 թվականի նույն ժամանակահատվածի 46.6 միլիարդից այն նվազել է 7.4 միլիարդ դոլարով։
Բացի այդ, փաստաթղթերում նշվում է, որ ամսական առևտրային հաշվեկշռի պրոֆիցիտի նվազումը պայմանավորված է արտահանման ծավալների կրճատմամբ և ներմուծման աճով։
Արտահանման եկամուտների նվազման ֆոնին աճում է դաշնային բյուջեի դեֆիցիտը։ Reuters-ի կանխատեսման համաձայն՝ 2025-ի մայիսին Ռուսաստանի նավթագազային եկամուտները տարեկան կտրվածքով կնվազեն մեկ երրորդով՝ հասնելով 0.52 տրիլիոն ռուբլու՝ մոտավորապես 6.5 միլիարդ դոլար։ Դա պայմանավորված է նավթի գների նվազմամբ և ռուբլու կտրուկ արժևորմամբ: