Շինթույլտվությունը երկարացնելու համար կառուցապատողները 400 մլն դրամից ավելի տուրք չեն վճարի

Շինթույլտվությունը երկարացնելու համար կառուցապատողները 400 մլն դրամից ավելի տուրք չեն վճարի

Երևանի ավագանու որոշմամն համաձայն, եթե շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար հաշվարկված տուրքի գումարը գերազանցում է 400 միլիոն դրամը, ապա 2025թ. համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն` տարեկան առավելագույն դրույքաչափը սահմանելով 400 մլն դրամ:

Այսինքն՝ դա սահմանված է որպես առավելագույն դրույքաչափ, և ավելի բարձր գումար չի գանձվի, նույնիսկ եթե, ըստ հաշվարկների, պետք է ավելի շատ գանձվի։

Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է կառուցապատողների որոշակի շրջանակի համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելու նպատակով։ Եթե դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Երևան համայնքի հանդեպ թույլտվության տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ, ապա կկարողանա օգտվել ավագանու սահմանած արտոնությունից:

Աղբյուրը՝ Հետք