Նախորդ տարիներին 2 տասնյակից ավելի բենզալցակայաններ ենք քանդել քաղաքում

Նախորդ տարիներին 2 տասնյակից ավելի բենզալցակայաններ ենք քանդել քաղաքում

Այն բենզալցակայանները, որոնք փաստաթղթային որևէ խնդիր են ունեցել, մինչ այս պահը քաղաքապետարանը դեռևս չի տվել շահագործման լիցենզիաներ և թույլտվություններ: Այդ մասին Երևանի ավագանու՝ մայիսի 20-ի նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Երևանի համար առաջնային վտանգ ներկայացնող բենզալցակայանների խնդրին:

Ըստ Ավինյանի՝ բենզալցակայանների մասով կան բարձրաձայնվող տրամաբանական հարցեր, որոնք վերաբերում են պետական մարմնի քաղաքականության փոփոխությանը, բայց կան նաև խնդիրներ, որոնք վերաբերում են ինքնակամ կառուցված բենզալցակայաններին: Օրինակ՝ բենզալցակայանն ամբողջությամբ ինքնակամ կառուցված է համայնքային հողի վրա, և նույնիսկ հողի վարձակալության հետ կապված որոշակի խնդիրներ կան:

«Նախորդ տարիներին մոտավորապես 2 տասնյակից ավելի բենզալցակայաններ ենք քանդել քաղաքում: Որոնք նմանատիպ լուրջ խնդիրներ են ունենալու, վստահաբար, այս պրոցեսն այդ մասով նվազագույնը շարունակվելու է»,- ասաց նա: