Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան եռօրյա աշխատանքային այցով Մոլդովայում էր

Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան Մոլդովայի Ազգային Ներգնա և Ներքին Տգուրիզմի Ասոցիացիայի (ANTRIM) հրավերով եռօրյա աշխատանքային այցով Մոլդովայում էր։
«Այցելեցինք զբոսաշրջային գրավչության վայրեր, մասնակցեցինք բիզնես ֆորումի և կնքեցինք եռակողմ համագործակցության հուշագիր Տուրիզմի Հայկական ֆեդերացիայի (ATF), Մոլդովայի Ազգային Ներգնա և Ներքին Տգուրիզմի Ասոցիացիայի (ANTRIM) և Վրաստանի Տուրիզմի Ասոցիացիայի (GTA) միջև։
Հուշագիրն ուղղված է երեք երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ու առավել ակտիվացմանը, այդ թվում նաև Հայաստան-Վրաստան-Մոլդովա տարածաշրջանային միասնական զբոսաշրջային արդյունք/փաթեթների ձևավորմանն ու համաշխարհային շուկայում խթանմանն ու իրացմանը։
Գործընկերներին նվիրեցինք Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և Պահպանման ՀԿ կողմից ստեղծված և Ռազմավարական Զարգացման Գործակալության աջակցությամբ տպագրված հայկական խոհանոցը (մասնավորապես Լոռու և Վայոց Ձորի մարզերի) ներկայացնող գրքեր։
Համագործակցության ծրագիրն իրականացվում է Ռազմավարական Զարգացման Գործակալության (SDA) աջակցությամբ` RECONOMY Regional Tourism Development ծրագրի շրջանակներում»,-ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։