Յունիբանկը հայտարարում է «Դարձի՛ր միլիոնատեր» նոր ակցիայի մեկնարկի մասին

Յունիբանկը հայտարարում է «Դարձի՛ր միլիոնատեր» նոր ակցիայի մեկնարկի մասին, որը կտևի մինչև 2025թ. սեպտեմբերի 12-ը: Ակցիայի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեն շահելու արժեքավոր մրցանակներ, այդ թվում՝ 1 մլն դրամ, iPhone 16 Pro կամ Samsung Galaxy S25 Ultra սմարթֆոններ, ինչպես նաև կոնսիերժ ծառայություն:
Ամենամսյա խաղարկությանը մասնակցելու համար պետք է ակցիայի ընթացքում յուրաքանչյուր ամիս Visa Direct-ի միջոցով կատարել նվազագույնը 100 ԱՄՆ դոլարի (կամ այլ արժույթով համարժեք գումարի) փոխանցում՝ Յունիբանկի UNIMobile հավելվածով: Ամենամսյա խաղարկության հաղթողները կստանան iPhone 16 Pro կամ Samsung Galaxy S25 Ultra սմարթֆոն:
Գլխավոր մրցանակները՝ 1 000 000 դրամ արժեքով երկու սերտիֆիկատ, կխաղարկվեն այն հաճախորդների միջև, ովքեր ակցիայի անցկացման ընթացքում կկատարեն նվազագույնը երեք փոխանցում Visa Direct-ով՝ 1 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի (կամ այլ արժույթով՝ այդ գումարին համարժեք): Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով:
Լրացուցիչ մրցանակը՝ անվճար կոնսիերժ ծառայությունը, տրամադրվում է գլխավոր մրցանակի պայմանները կատարած բոլոր մասնակիցներին՝ մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը:
Visa Direct ծառայությունը Յունիբանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս արագ և հարմար ձևով իրենց Visa քարտից կատարել փոխանցում աշխարհի 60-ից ավելի երկրների բանկերի կողմից թողարկված Visa քարտերին: Փոխանցումն իրականացվում է հաշված րոպեների ընթացքում՝ հաճախորդին հարմար ցանկացած պահի: UNIMobile հավելվածով փոխանցում իրականացնելու համար հարկավոր է ընտրել «Փոխանցում այլ քարտին», նշել ստացողի քարտի համարը, փոխանցվող գումարի չափն ու արժույթը:
Մենք գնահատում ենք մեր հաճախորդների վստահությունը և ձգտում ենք խրախուսել բանկի թվային ծառայությունից ակտիվորեն օգտվողներին: «Դարձիր միլիոնատեր» ակցիան ոչ միայն հնարավորություն է տալիս ստանալ արժեքավոր մրցանակներ, այլև նպաստում է ժամանակակից և արագ թվային փոխանցումների մասսայականացմանը:
Ակցիայի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ www.unibank.am