Ալվանքի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդներով

Ալվանքի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդներով

Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի՝ 8․53622 հա մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդներն անցկացվել են ձևական, որոնց հիման վրա վերոնշյալ հողամասերն օրենքով սահմանված կարգի խախտմամբ դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից: Այս փաստը հաստատվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով կայացված դատավճռով:

Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, դատավճռի հիման վրա՝ դատախազը 2025 թվականի ապրիլի 17-ին, ապրիլի 18-ին և ապրիլի 23-ին վերոնշյալ հողամասերի վերաբերյալ անցկացված աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին հինգ հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան:

Հայցադիմումներն ընդունվել են Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ։