Գեղարքունիքի մարզի 16 դպրոցներում կիրականացվեն հրատապ ծրագրեր

Գեղարքունիքի մարզի հանրակրթական 16 դպրոցների ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 280 միլիոն 61 հազար 400 դրամ՝ 8 դպրոցներում մարզադահլիճների վերանորոգման և ևս 8-ում՝ ջեռուցման համակարգի կառուցման համար։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը 2024 թվականի ընթացքում աշխատանքային այցերով եղել է մարզի մի շարք դպրոցներում, որոնց ընթացքում վեր է հանել տվյալ դպրոցներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և դրանք ներկայացրել ՀՀ Կառավարություն, որի արդյունքում էլ ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել՝ Գեղարքունիքի մարզային ենթակայության 16 կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավման և գույքի ձեռքբերման նպատակով կապիտալ դրամաշնորհներ հատկացնելու մասին։
Տրամադրված գումարից 15 միլիոն 24 հազար դրամ հատկացվել է Գավառ համայնքի Գանձակ բնակավայրի թիվ 1 միջնակարգ, 24 միլիոն 424,3 հազար դրամ՝ Գավառ համայնքի Գանձակ բնակավայրի թիվ 2 միջնակարգ, 23 միլիոն 557 հազար դրամ՝ Գավառ քաղաքի Մ. Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ, 17 միլիոն 928,3 հազար դրամ՝ Գավառ համայնքի Լճափ բնակավայրի միջնակարգ, 20 միլիոն 769,8 հազար դրամ՝ Ճամբարակ քաղաքի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2 hիմնական, 7 միլիոն 199,7 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի Ռ. Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական, 11 միլիոն 114,1 հազար դրամ՝ Սևան քաղաքի թիվ 6 միջնակարգ, 25 միլիոն 875,8 հազար դրամ՝ Վարդենիս քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցների մարզադահլիճների վերանորոգման համար։
20 միլիոն 663,9 հազար դրամ հատկացվել է Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի թիվ 3 միջնակարգ, 38 միլիոն 700 հազար դրամ՝ Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի Ա. Սողոմոնյանի անվան թիվ 2 միջնակարգ, 8 միլիոն 452 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Այգուտ բնակավայրի միջնակարգ, 17 միլիոն 982 հազար դրամ՝ Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի Ե. Չարենցի անվան միջնակարգ,
36 միլիոն 928 հազար դրամ՝ Սևան քաղաքի Յա. Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական,
6 միլիոն 453 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Ծափաթաղ բնակավայրի Հ. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցներում կենտրոնացված ջեռուցման համակարգ անցկացնելու նպատակով։
ՀՀ կառավարության նույն որոշմամբ 3 միլիոն 609,5 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի միջնակարգ և 1 միլիոն 380 հազար դրամ՝ Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի հիմնական դպրոցներում կենտրոնացված ջեռուցման համակարգ անցկացնելու նպատակով գույք և անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար։