ՏԿԵ նախարարությունում անցկացվել է քննարկում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացվել է քննարկում նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ, որին մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանն ու աշխատակիցները, ինչպես նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանն ու աշխատակիցները։
ՃՇՀԱՀ Ավտոտրանսպորտային հաղորդակցուղիների և երթևեկության անվտանգության գիտահետազոտական կենտրոնի զեկուցող Արմեն Հարությունյանը ներկայացրել է Շարժական ճանապարհային լաբորատորիայի հնարավորությունները և փորձնական ուսումնասիրությունների արդյունքները։ Շարժական ճանապարհային լաբորատորիան համալրված է լաբորատոր ավտոմոբիլի գրանցող սարքերով, ինչը հնարավորություն է տալիս միջազգային IRI ցուցանիշներով հավաքագրել տվյալներ ՀՀ-ում առկա ավտոմոբիլային ճանապարհների տեխնիկական վիճակի, տրանսպորտային-շահագործական ցուցանիշների, դիագնոստիկայի և գույքագրման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ոլորտում առկա խնդիրները և քննարկվել հնարավոր լուծման տարբերակները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մասնագիտական քննարկումները սեղմ ժամկետում լաբորատորիան շահագործելու համար։