ԱՍՀ նախարարն այսօր ընդունել է «Սթիրլինգ» միջազգային հիմնադրամի նախագահին ու տարածաշրջանային տնօրենին

ԱՍՀ նախարարն այսօր ընդունել է «Սթիրլինգ» միջազգային հիմնադրամի նախագահին  ու  տարածաշրջանային տնօրենին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է «Սթիրլինգ» միջազգային հիմնադրամի նախագահ Մայլս Հանսենին ու տարածաշրջանային տնօրեն Բրիթնի Սթիրլինգին։
Զրույցի ընթացքում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային բարեփոխումները՝ մանրամասնելով հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։ Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում պետության քաղաքականությանը և մատուցվող ծառայություններին՝ Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև մտավոր ու հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող ծառայությունների մասին․ այս համատեքստում քննարկվել են լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները։
«Սթիրլինգ» միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները հետաքրքրվել են վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում գործարկված անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդնմամբ, պրոթեզավորման գործընթացով, նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններով և այլն։ Ի պատասխան՝ նախարար Մկրտչյանը մանրամասնել է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ խոսելով նաև խոցելի խմբերին մատուցվող ծառայություների մասին․ նա նշել է, որ յուրաքանչյուր տարի շուրջ 1,3 մլրդ դրամ է հատկացվում հասարակական կազմակերպություններին՝ դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու նպատակով։