ՀՀ ՊԵԿ նախագահն անդրադարձել է կոնյակի արտահանման խնդրին

Վրացական կողմի հետ անգամ ամենաբարձր մակարդակի քննակումներ են տեղի ունենում կոնյակագործների արտահանման խնդիրների հետ կապված։
Այսօր ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Ըստ նրա, «հիմնական մեկնաբանությունն այն է, որ դա ստանդարտ մաքսային ենթացակարգերով իրականացվող փորձաքննություն է, երբ մաքսային աշխատողը ռիսկ է տեսնում, ինչ–որ ապրանքից նմուշ է վերցնում ու ուղարկում փորձաքննության։ Այս պահին այդ մեկնաբանությունն ունենք, սակայն դա բավարար չէ, որ խնդիրը խոր հասկանանք։ Այդ պատճառով կառավարությունում մանրամասն քննարկում ենք մեր գործողությունները` ընդհուպ մինչև ամենաբարձր մակարդակի քննարկումներ են լինում` հասկանալու, թե ինչու է այս ամենը տեղի ունենում»։