Շիրակի մարզպետարանի պատասխանատուների այցը շինհրապարակներ

Շիրակի մարզպետարանի պատասխանատուների այցը շինհրապարակներ
Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներն այսօր դիտարկել են մարզի մի շարք բնակավայրերում պետական միջոցներով՝ առաջնահերթ լուծման, սուբվենցիոն ծրագրերով, իրականացվող շինաշխատանքների ընթացքը։
Պատասխանատուները եղել են Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում, որտեղ նորոգվել է բնակավայր տանող 1,5 կմ ճանապարհը՝ «Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի հիմնանորոգում և Սառնաղբյուր, Սարակապ, Հայկաձոր բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Ընդհանուր ծրագրի արժեքը կազմել է 656 մլն 733 հազար 681 դրամ, Կառավարության համամասնությունը՝ 45 տոկոս։
Շրջայցի ընթացքում պատասխանատուները եղել են նաև Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում, որտեղ դիտարկվել է «Արթիկ համայնքի Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի «Պեմզաշեն բնակավայրի 2-րդ, 6-րդ, 7-րդ և 13-րդ փողոցների ասֆալտապատում» ենթածրագիրը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 198 մլն 661 հազար 316 դրամ է կազմել, ՀՀ կառավարությունը հատկացնելու է գումարի 45 տոկոսը, իսկ Պեմզաշեն բնակավայրի 2-րդ, 6-րդ, 7-րդ և 13-րդ փողոցների ասֆալտապատման կապալի պայմանագրային արժեքը կազմել է 167 մլն 376 հազար 950 դրամ, ասֆալտապատվել է 1․8 կմ ճանապարհահատված։
Մարզպետի տեղակալը աշխատակազմի պատասխանատուների և Արթիկի համայնքապետարանի ներկայացուցիչների հետ այցելել է նաև Արթիկի թիվ 1 մանկապարտեզ, որը հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրով, այս ենթածրագրի արժեքը 199 մլն 230 հազար դրամ է, մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար։ Գումարի 75 տոկոսը Կառավարությունն է հատկացնելու։
Շինարարական աշխատանքների վերահսկողությունն իրականացնող աշխատանքային խումբն այցելել է նաև «Արթիկի թիվ 4 մանկապարտեզ», որը վերանորոգվել է պետական բյուջեի միջոցներով, ծրագրի ընդհանուր արժեքը 243 մլն 768 հազար դրամ է։