Քաղաքաշինության կոմիտեում կայացել է կառուցապատողների հետ հերթական հանդիպումը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։
Քննարկվել են համագործակցության օրակարգում ընդգրկված ուղղություններով կատարված աշխատանքները, հստակեցվել հաջորդ քայլերը։
Անդրադարձ է եղել քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, ԵՄ նորմերի տեղայնացման գործընթացում հնարավոր համագործակցությանը, վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումների մշակմանը, քաղաքաշինական ընթացակարգերի վերանայմանը և պարզեցմանը։ Դիտարկվել են շինարարական նոր նյութերի կիրառության վերաբերյալ առաջարկներ, ինչպես նաև ներկայացվել է կառուցապատողների սնանկության վարույթի հայեցակարգ մշակելու ասոցիացիայի նախաձեռնությունը։
Մտքեր են փոխանակվել կառուցապատման ոլորտում ինքնակարգավորող մարմնի ձևավորման գաղափարի և դաշտի կարգավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման վերաբերյալ։ Կարևորվել է նաև կառուցապատման ոլորտի ներկայացուցիչների համար կառավարման հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպումը մասնագիտական բուհերի հետ համագործակցությամբ։