Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է հատուկ առաջարկ․ ավտովարկ՝ առանց կանխավճարի

Բիբլոս Բանկ Արմենիայի ավտովարկի առաջարկի շրջանակում հաճախորդները կարող են ստանալ զեղչեր մի շարք պահանջված մոդելների համար, իսկ վարկի նախահաստատումը կկատարվի նաև գործընկեր ավտոսրահներում։
Ֆինանսավորում ստանալու համար անհրաժեշտ է պարզապես մոտենալ Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերից մեկն ու ձևակերպել վարկը բացառիկ պայմաններով՝
- Կանխավճար՝ 0%
- Ավտովարկ՝ առանց տրամադրման եւ սպասարկման միջնորդավճարների
- ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ ներառված անվանական տոկոսադրույքի մեջ
Ակցիայի մասին մանրամասները հասանելի են բանկի պաշտոնական կայքում: