Դիանա Կիգուրաձեն՝ Կովկասում ու Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային մենեջեր

Դիանա Կիգուրաձեն՝ Կովկասում ու Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային մենեջեր

Դիանա Կիգուրաձեն ստանձնել է Կովկասում ու Մոլդովայում Visa ընկերության տարածաշրջանային մենեջերի պարտականությունները,  նա պատասխատու կլինի նաև ռազմավարական նախաձեռնությունների համար, այդ թվում՝ թվային փոխակերպման առաջխաղացումը, ֆինանսական հաստատությունների հետ գործընկերության ամրապնդումը եւ սպառողների համար վճարային նորարարական լուծումների հասանելիության ընդլայնումը։

«Մեծ պատիվ է ստանձնել այս  նոր դերը եւ ընդլայնված պարտականությունները։ Կշարունակեմ խթանել անվտանգ, արագ եւ հարմարավետ թվային վճարումների զարգացումը  եւ աջակցել ֆինանսական ներառականությանը Վրաստանում եւ Հայաստանում»,- ասել է նա: