Արցախից բռնի տեղահանված 9451 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

Մայիսի 20–ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
«Նույն օրվա դրությամբ մենք ունենք 8315 անձ, որոնք ՀՀ նախագահի հրամանով ստացել են ՀՀ քաղաքացիություն։ Վերջին շրջանում նկատվում է որոշակի ակտիվացում ՀՀ քաղաքացիության համար դիմելու մասով։ Եթե տարվա սկզբին ունենում էինք օրական մոտ 20 դիմում, ապա այժմ օրական 40-50 դիմում ենք ստանում»,– հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Ըստ նրա, ծնողներից գոնե մեկի ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում երեխան ավտոմատ դառնում է ՀՀ քաղաքացի։