Sputnik. Ի՞նչ փուլում են Քաջարան–Ագարակ հատվածի կառուցապատման աշխատանքները

Sputnik. Ի՞նչ փուլում են Քաջարան–Ագարակ հատվածի կառուցապատման աշխատանքները

Հյուսիս–հարավ» ճանապարհի «Տրանշ 4»–ի Քաջարան–Ագարակ հատվածի կառուցապատման աշխատանքները 15 տոկոսով իրականացված են, թեև իրանական կողմը, ըստ նախագծի, այս փուլում պետք է ապահովեր 12–տոկոսանոց արդյունք։ Այս մասին Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց շինարարությունն իրականացնող իրանական երկու կազմակերպություններից բաղկացած «Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana» կոնսորցիումի ներկայացուցիչը։

Իրանական կոնսորցիումի ներկայացուցչի խոսքով` այս պահին իրականացնում են 9 կամուրջի բետոնալցման աշխատանքները և արդեն իսկ 305 մետր առաջ են գնացել։ Բացի այդ, սկսել են արդեն Մեղրի քաղաքը շրջանցող մոտ 560 մետր երկարությամբ 2–րդ թունելի փորման աշխատանքները։
«Մինչև հիմա 32 մլն դոլարի աշխատանք են իրականացրել, իսկ 2025 թվականին նախատեսում ենք իրականացնել ևս 70 մլն դոլարի աշխատանք։ Ճանապարհի վրա աշխատում է 350 մարդ, որոնք Իրանի և Հայաստանի քաղաքացիներ են, ինչպես նաև օգտագործում ենք 200 միավոր ճանապարհաշինական տեխնիկա»,– նշեց իրանական կոնսորցիումի ներկայացուցիչը։
ՀՀ ՆԳՆ ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Կարեն Բադալյանն իր հերթին ներկայացրեց այլ մանրամասներ` նշելով, որ Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածն անվտանգությունից ելնելով շրջանցելու է բոլոր բնակավայրերը, որոնք հետագայում կապվելու են հիմնական ճանապարհին` համապատասխան տրանսպորտային հանգույցներով։
Նյութն ամբողջությամբ՝ arm.sputniknews.ru