2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար

2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար

Ամիօ բանկը Հայաստան է բերել դեմքի բիոմետրիկ ինֆորմացիայի վրա հիմնված նորարակական վճարման եղանակ FacePass-AMIO-ն։

Դեմքով վճարման եղանակի մեկնարկն արդեն տրված է Time խանութների ցանցի Հյուիսային պողոտայում գտնվող մասնաճյուղում, որտեղ ի դեպ այս պահին գործում է 10% զեղչ դեմքով վճարման տարբերակն ընտրողների համար։

FacePass-Amio նախագիծը նոր է, սակայն այն արդեն 2 մրցանակ է ստացել Mastercard ընկերության կողմից, որոնք հավաստում են արդյունավետ համագործակցության և Ամիօ բանկի՝ նորարարություններին ինտեգրվելու պատրաստակամության մասին։

Ամիօ բանկը 2024-ը ամփոփել է Acceptance Innovation մրցանակով, իսկ 2025-ը մեկնարկել կրկին FacePass-Amio նախագծի համար ստացած Excellence in Biometric Payment Solution մրցանակով։

FacePass-AMIO դեմքի վճարման եղանակից օգտվելու հնարավորություն ունենալու համար անհրաժեշտ է ընդամենը 1 անգամ մուտք գործել գրանցման համակարգ, ստեղծել օգտահաշիվ և կցել Mastercard ընկերությանը պատկանող որևէ քարտ։

Վճարման եղանակից օգտվելն ամբողջովին անվճար է։ 

Ծանոթացեք վճարման եղանակի մանրամասներին այստեղ և վայելեք սուպեր նորարարական վճարումները կարծես 2050 թվականն է։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։