G7-ի երկրները խոստանում են պատժամիջոցների միջոցով ավելացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ

«Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարներն ու Կենտրոնական բանկերի ղեկավարները Կանադայում պայմանավորվել են պատժամիջոցներով շարունակել ճնշումները Ռուսաստանի նկատմամբ։
«Եթե Մոսկվան չկարողանա Կիևի հետ համաձայնության գալ հրադադարի շուրջ, G7-ն «առավելագույնի կհասցնի ճնշումը»,- ասվում է կոմյունիկեում։
Հայտարարության հեղինակները պայմանավորվել են մի մեխանիզմ մշակել, որը կարգելի պատերազմում Ռուսաստանին աջակցող կամ ֆինանսավորող երկրներին մասնակցել Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը։ Թե ինչ է ասել է «ֆինանսավորող», հայտարարությունում չի հստակեցվում։ «Մեծ յոթնյակի» երկրների մեծ մասը շարունակում է էներգետիկ ռեսուրսներ գնել Ռուսաստանից։
Անցյալ տարի նմանատիպ հանդիպման արդյունքներով հայտարարությունում մասնակիցները քննադատել էին Չինաստանին և Հյուսիսային Կորեային՝ պատերազմում Ռուսաստանին աջակցելու համար։ Այս տարվա հայտարարության մեջ այս համատեքստում որևէ երկրի անուն չի նշվում։
Նախարարները դատապարտել են Ռուսաստանի շարունակական «դաժան պատերազմն Ուկրաինայի դեմ» և ողջունել «ուկրաինացի ժողովրդի տոկունությունը»։