Խոզի մսի համաշխարհային առևտուրը ռազմավարական փոփոխությունների է ենթարկվում

Խոզի մսի համաշխարհային առևտուրը ռազմավարական փոփոխությունների է ենթարկվում

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային վեճը հանգեցրել է խոզի մսի մատակարարման ուղիների վերակազմակերպման, ասվում է RaboResearch-ի զեկույցում։ Սակագնային պատերազմում Բրազիլիան և ԵՄ-ն առավելություն են ստանում, սակայն նրանց մոտ 2025 թվականին արտադրության համեստ աճ է սպսվում։ Սա կհանգեցնի առևտրային հոսքերի վերաբաշխման, գրում է Portal do Agronegocio-ն։

2025 թվականի երկրորդ եռամսյակում և հետագայում խոզի մսի համաշխարհային շուկայում դիտարկվող միտումների թվում են ԱՄՆ առևտրային քաղաքականության փոփոխությունները, որոնք հնարավորություններ են ստեղծում այլընտրանքային մատակարարների համար, անասունների հիվանդությունները, ինչպիսիք են դաբաղը և խոզերի վերարտադրողական-շնչառական համախտանիշը, որոնք շարունակում են խնդիրներ ստեղծել արտադրության համար, որոշ տարածաշրջաններում գնաճի աճը, ինչը կարող է սահմանափակել սպառումը, հաղորդում է Агроэкспорт-ը։