ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ՝ երեք ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ՝ երեք ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ

  • Ագրոնոմիական
  • Ագրարային ճարտարագիտության,
  • Անասնաբուժական-բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան եւ 5 տարվա գիտամանկավարժական ստաժ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։ ՀԱԱՀ Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության, Անասնաբուժական-բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնների համալրման կարգը, ներառյալ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, սահմանվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ֆակուլտետի դեկանի ընտրության կանո­նա­կարգով, որին կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պաշտոնական կայքի ՓԱՍՏԱԹՂԹԵՐ բաժնի ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐ ենթաբաժնում։

Դիմումներն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում՝ աշխատանքային օրերին, ժամը 900-ից մինչեւ 1700-ն:

Դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը ներկայացնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Ընդհանուր բաժին՝ ռեկտորի անունով:

ՀԱՍՑԵ՝ 0009 Երեւան, Տերյան 74, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ, 1-ին մասնաշենք։