Երևանի 10 մանկապարտեզում ներդրված ռոբոտաշինության փորձնական ծրագիրը կդառնա հիմնական

Երևանի 10 մանկապարտեզում ներդրված ռոբոտաշինության փորձնական ծրագիրը կդառնա հիմնական
Երևանյան 10 մանկապարտեզներում ներդրված «Ռոբոտաշինություն» կրթական փորձնական ծրագիրն ապացուցեց արդյունավետությունն ու կդառնա հիմնական ծրագիր: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Հաշվի առնելով լրացուցիչ ծանրաբեռնվածությունը՝ ծրագրով աշխատող դաստիարակները նախորդ ամիս պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով: 
Առաջիկայում կմեկնարկի դաստիարակների վերապատրաստման ծրագիրը, որն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ: