Փոքր Կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի

Հասարակական տրանսպորտի աշխատանքը առավել արդյունավետ կազմակերպելու համար Երևան քաղաքում մշակվել էր հասարակական տրանսպորտի համար առանձնացված ավտոբուսային գծերի ամբողջական երթուղի, որը մասնակի իրագործվել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 26–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
«Այն սկիզբ էր առնում նոր-նորք վարչական շրջանից և պետք է հասնի մինչև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան։ Խնդրեմ
Միաժամանակ ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնման զուգահեռ Իլ դե Ֆրանսի գործընկերների հետ համատեղ մշակվել է շարունակվում է մշակվել Երևան քաղաքի փոքր կենտրոնի համար շարժունակության հայեցակարգ, որը բացի առանձնացված ավտոբուսային գծերի ընդլայնումից, ներառում է նաև մի շարք փողոցներ, որտեղ երթևեկության կազմակերպման փոփոխությունների արդյունքում Իլ դե Ֆրանսի գործընկերների կողմից առաջարկվել է կիրառվել երթևեկության սահմանափակումներ, այդ փողոցները դարձնելով հետիոտնի համար նախատեսված հատվածներ։ Սա ընդհանուր հայեցակարգային գաղափար է։
Որպես փոփոխությունների առաջին քայլ հետիոտնային հատվածները առաջարկվել է Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան և Արամի փողոցներում կիրառել սահմանափակումներ։ Միաժամանակ ուզում եմ հայտնել, որ Իլ դե Ֆրանսի կողմից շարունակվում են ուսումնասիրությունները շարժունակության վերաբերյալ և իրականացվում են վերլուծություններ, նշված հետիոտնային հատվածներին զուգահեռ ներդնելու հեծանվային և ինքնագլորների համար առանձնացված երթուղիներ։ Առաջարկի իրագործման արդյունքում ակնկալվում է կիրառել երթևեկության սահմանափակում և տվյալ հատվածները սահմանել հետիոտնի համար։ Նշված առաջարկի մասով ներկայումս դեռ իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ վերափոխումների հետագա քայլերում ներառելու համար»,–ասաց նա։
Հարությունյանի խոսքով, ներկայացված առաջարկների քննարկման արդյունքում որոշում է կայացվել հունիսի ընթացքում իրականացնել ավտոբուսային առանձնացված գծերի շարունակության ապահովումը, ինչպես նաև երթևեկության փոփոխություններ մի շարք փողոցներում։ «Դրա նպատակն է հասարակական տրանսպորտը առանձնացնել ընդհանուր երթևեկությունից, ապահովելով արդյունավետությունը և սպասարկման որակի բարձրացումը։ Մասնավորապես, Մաշտոցի պողոտայում ներդրված ավտոբուսային առանձնացված գիծը կապահովի շարունակություն դեպի Խորենացի փողոց՝ հնարավորություն տալով ավտոբուսին ձախ շրջադարձ կատարել դեպի Խորենացի փողոց։ Խորենացի փողոցում կներդրվեն ավտոբուսային առանձնացված գծեր երկու ուղղություններով և կկիրառվի կայանման արգելք։
Իտալիայի, Բերութի և Արգիշտի փողոցներում ավտոբուսային առանձնացված գիծը կշարունակվի մինչև Հաղթանակի կամուրջ։ Այս փոփոխությունների համատեքստում կիրականացվեն երթևեկության փոփոխություններ նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում, որի արդյունքում Լուսավորիչ փողոցից Մաշտոցի պողոտա խաչմերուկում կավելացվի երթևեկելի գոտի, թույլատրյալի ուղղությամբ դեպի ձախ, հաղթանակ կամուրջի ուղղությամբ։ Դրա արդյունքում ձախ շրջադարձը նշված ճանապարհատվածում կիրականացվի երկու երթևեկելի գոտուց։
Ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնման աշխատանքների ավարտից հետո կուսումնասիրվեն երթևեկության հոսքերը Մաշտոցի փողոցում և կիրականացվեն լուսացույցների ռեժիմների փոփոխություն, որից հետո կսկսվեն աշխատանքներ Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխությունների մասով։
Նախատեսվում է իրականացնել երթևեկության փոփոխություն Սարյան և Մոսկովյան փողոցներում, որի արդյունքում երթևեկությունը Սարյան փողոցում և Մոսկովյան փողոցի Թումանյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտայի խաչմերուկ հատվածում կազմակերպվի միակողմ ուղղությամբ Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ Այդ փոփոխության արդյունքում կապահովվեն տրանսպորտային միջոցների կայանումը նշված ճանապարհը հատվածների երկու կողմերում։ Այս փոփոխությունը կնպաստի Սարյան փողոցում խցանումների նվազմանը և երթևեկության միջին արագության ավելացմանը»,– ընդգծեց Տրանսպորտի վարչության պետը։
Նյութն ամբողջությամբ՝ news.am