Տորք Անգեղի արձանի հարակից տարածքը բարեկարգվում է

Տորք Անգեղի արձանի հարակից տարածքը բարեկարգվում է

Ընթացքում են Տորք Անգեղի արձանի հարակից տարածքի բարեկարգման` 2-րդ փուլով նախատեսված աշխատանքները: Այս մասին  տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Մոնտաժվել է արտաքին լուսավորության ցանցը, կառուցվել են ջրամատակարարման, հեղեղատար և կոյուղատար համակարգերը, մեկնարկել է ամֆիթատրոնի շինարարությունը: