Ստուգայցեր Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում:
Քաղաքապետարանից հայտնում են, որ ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են չորս արձանագրություններ, իրականացվել է մեկ վարչական վարույթ:
Մասնավորապես, մի շարք ակումբներ թույլտվություն չեն ունեցել հեստապարային գործունեություն իրականացնելու։