Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության կանխարգելման միջոցառումների, Լճափի ԱԱՊԿ նորակառույց շենքի պետական գրանցման, մարզում իրականացվող ճանապարհաշինական ու դպրոցաշինական ծրագրերի ընթացքի, ավարտված սուբվենցիոն ծրագրերի դիմաց վճարումներ կատարելու, շահագործման հանձնվող մանկապարտեզներում և դպրոցների մարզադահլիճներում արձանագրված թերությունները շտկելու հետ կապված հարցեր։
Խոսվեց նաև համայնքների կողմից տրված շինթույլտվությունների ժամկետների մշտադիտարակման, «ԴԷԿԱՎՎԱ» հիմնադրամի նախաձեռնությամբ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում ԼՂՀ-ից բռնի տեղահանված անձանց բնակարան կառուցելու նպատակով հողային հատկացումների ընթացքի, 4 մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների իրականացման համար նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու, Մարտունի քաղաքում նոր մարզադաշտ ու մարզադպրոց կառուցելու նպատակով քննարկում կազմակերպելու, Սևանի թիվ 6 միջնակարգ, Ճամբարակի թիվ 2, Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցների մարզադահլիճների վերանորոգման նպատակով շինարարական մրցույթների հայտարարման հետ կապված հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ «Հայաստան Համահայկական հիմնադրամի» հետ քննարկել Սևանի երաժշտական դպրոցի և Վարդենիսի Բանավան թաղամասի մանկապարտեզի գույքի մատակարարման և նշյալ հասատությունների շահագործման հանձնելու ժամկետների հարցը։
Խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան այլ հանձնարարականներ ևս: