Տավուշի մարզում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Տավուշի մարզում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 26-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալների, աշխատակազմի գլխավոր քարտուղարի, ստորաբաժանումների ղեկավարների և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Քննարկվել են մարզի զարգացմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր՝ ներառյալ համայնքային ենթակառուցվածքների բարելավումը, առողջապահական և սոցիալական ծրագրերի ընթացքը, ճանապարհաշինության աշխատանքները, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտի ընթացիկ խնդիրները։
Մարզպետը հատկապես ընդգծել է սուբվենցիոն և պետական ծրագրերի արդյունավետ իրագործման կարևորությունը՝ ընդգծելով արագ արձագանքման ու փոխգործակցության անհրաժեշտությունը պատասխանատու ստորաբաժանումների միջև։
Խորհրդակցության ավարտին Հայկ Ղալումյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ նպատակ ունենալով խթանել ծրագրերի իրականացումը և բարձրացնել աշխատանքների որակը։