«Ժողովուրդ». Ինչպես «Սահակյանշին»-ը ձախողեց Վեդու ջրամբարի կառուցումը եւ անպատիժ է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի հեղափոխական իշխանությունը ձախողում է գլոբալ ծրագրերը, որոնց թվում է Արարատի մարզի Վեդու ջրամբարի կառուցումը, որը պետք է դառնա Արարատի մարզի ավելի քան 50 հազար գյուղացիական տնտեսությունների համար սնման աղբյուր, եւ ծրագրի իրականացման 4 տարիների ընթացքում շուրջ 250 նոր աշխատատեղեր պետք է լինեին՝ ամսական 220-250 հազար դրամ միջին աշխատավարձով:
Նախ, հիշեցնենք, որ ջրամբարի նախագիծը պատրաստվել է ֆրանսիական ARTELIA EAU & ENVIRONMENT եւ բելգիական SHER Ingenieurs-Conseils ընկերությունների կողմից՝ «ՋՐՏՈՒՔ» ՍՊԸ-ի հետ համատեղ: Շինարարությունն իրականացվում է հայկական «Սահակյանշին» եւ իրանական «Պեգա Քընսթրաքշն» կոնսորցիումի կողմից: Պատասխանատուները հույս են հայտնել, որ ջրամբարի շինարարությունը 3-4 տարի հետո շոշափելի արդյունքներ կտա:
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ 2017 թվականին հայտնել էր, որ «Մեկնարկել է Վեդիի ջրամբարի կառուցման ծրագիրը, որը շուտով հուսալի ոռոգմամբ կապահովի Արարատյան դաշտի շուրջ 7 հազար 500 հեկտար հողատարածք»։
Հեղափոխությունից հետո՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին, «Սահակյանշինը» հայտնեց, թե մեծ թափով շինարարություն է ընթանում.
Տեղեկացնենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) վարկային միջոցներով եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, որի ընդհանուր արժեքը կազմում է 90 մլն եվրո: 2020 թվականի ապրիլին արդեն Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված ՏԿ նախարար սուրեն Պապիկյանը հյայտարարել էր, որ շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել 2021 թվականի մարտին:
Խոստումը չկատարվեց, բայց ընկերության տույժերը մեղմացան
Իհարկե, 2021 թվականի մարտին Վեդու ջրամբարի շինաշխատանքները չավարտվեցին, բայց ՀՀ Կառավարությունը «Վեդի պատվարի եւ օժանդակ կառուցվածքների նախագծում եւ կառուցում» պայմանագրի շրջանակում 2023 թ. սեպտեմբերի 14-ին որոշեց 1.6 մլրդ դրամի բյուջետային վարկ տրամադրել «Սահակյանշին» ՓԲԸ-ին՝ Վեդու ջրամբարի կառուցումն ավարտելու նպատակով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներով ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվում է «Վեդի ջրամբարի եւ ոռոգման համակագրի կառուցում» ծրագիրը, որի շրջանակում «Սահակյանշին» ՓԲԸ-«ՊԵԳԱ Քընսթրաքշն» ԲԸ (Իրան) ՀՁ-ի հետ կնքվել է «Վեդի պատվարի եւ օժանդակ կառուցվածքների նախագծում եւ կառուցում» պայմանագիրը՝ աշխատանքների մեկնարկ սահմանելով 2017 թվականի մարտի 1-ը՝ 48 ամիս տեւողությամբ։
Պայմանագրով նախատեսվում է ջրամբարը, մասնավորապես՝ երկու պատվարները, վարարային ջրհեռը, ցեմենտացիոն վարագույրը, ոռոգման կուլվերտը, ջրառ եւ ջրտուք հանգույցները, հիդրոմեխանիկական եւ հսկիչ-չափիչ սարքավորումներն ու հեռակառավարման ՍԿԱԴԱ համակարգը։
Ամբողջությամբ՝ armlur.am