Լեհաստանը երկրորդ ատոմակայանի կառուցման համար գործընկեր կփնտրի

Լեհաստանը հունիսին գործընկեր կփնտրի նախատեսվող երկրորդ ատոմակայանի կառուցման համար:
Արդյունաբերության փոխնախարար Վոյցեխ Վրոչնան ավելի վաղ հայտնել էր, որ գործընթացը կսկսվի հունվարին։ Լեհաստանը, որն ձգտում է նվազեցնել իր կախվածությունն ածխից, ընտրել է Westinghouse Electric ընկերությանը՝ Բալթիկ ծովի ափին իր առաջին ատոմակայանը կառուցելու համար։
Ֆինանսավորման հարցը դեռ լիովին համաձայնեցված չէ, բայց մինչ այդ Լեհաստանը պատրաստվում է սկսել երկրորդ ատոմակայանի կառուցման ուղղությամբ աշխատանքները: Վրոչնան ասել է, որ կխոսեն բոլորի հետ՝ ֆրանսիացիների, ամերիկացիների, կանադացիների: