«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագիր

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ ծախսերի մասնակի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով:
Ծախսերի մասնակի փոխհատուցում՝
- մինչև 50%
Զինվորական պարտականությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց կամ Կառավարության որոշմամբ սահմանված սահմանամերձ համայնքների բնակիչների համար
- մինչև 70%
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ծրագրի 2-րդ բաղադրիչով շահառուներին կտրամադրվի վարկ՝ 2% տոկոսադրույքով, իսկ վերոնշյալ հատուկ խմբերի համար՝ 0% տոկոսադրույքով։
Նախատեսված է «Խելացի» անասնաշենքերի երեք մոդել։ Շահառուները պետք է ընտրեն առաջարկվող 3 մոդելներից մեկը։
- 1-ին մոդել անկապ պահվածքով 20-25 գլուխ կենդանու համար: Այս մոդելի դեպքում կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի համար նախատեսված է առավելագույնը 30 մլն դրամ։
- 2-րդ մոդել անկապ պահվածքով 40-45 գլուխ կենդանու համար: Այս մոդելի դեպքում կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի համար նախատեսված է առավելագույնը՝ 46 մլն դրամ։
- 3-րդ մոդել 95-100 գլուխ կենդանու համար: Այս մոդելի դեպքում կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի համար նախատեսված է առավելագույն ծախսը՝ 114 մլն դրամ։ Ծրագրի մանրամասները