Բավարիայի Լանդթագի պատվիրակությունն այցելել է Տավուշի մարզ

Բավարիայի Լանդթագի պատվիրակությունն այցելել է Տավուշի մարզ
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Լանդթագի պատվիրակությանը՝ փոխնախագահ Մարկուս Ռինդերշպախերի գլխավորությամբ։
Հանդիպմանը մասնակցել են Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, ԱԺ արտաքին կապերի վարչության աշխատակից Ժաննա Հարությունյանը, Լանդթագի պատգամավոր, Եվրոխորհրդարանի անդամ Ուլրիկե Մյուլերը, Բավարիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Քրիստինե Զասսենը, ինչպես նաև Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը։
Հանդիպման ընթացքում Նարեկ Ղուշչյանը ներկայացրել է մարզի ընդհանուր պատկերը, սոցիալ-տնտեսական ցուցանիշները և զարգացման առաջնային ուղղությունները։
Հյուրերը նշել են, որ այցն ունի ճանաչողական նպատակ և միտված է Հայաստանի ու նրա մարզերի մասին ավելի խորը պատկերացում կազմելուն։ Պատվիրակության նպատակն է ամրապնդել և զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ մասնավորապես գյուղատնտեսության, մշակույթի և զբոսաշրջության։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկկողմ կապերն ու նպաստելու նոր ծրագրերի նախաձեռնմանը, որոնք կխթանեն Տավուշի մարզի կայուն զարգացմանը։