Քննարկվել են հարկային համակարգի հայեցակարգային փոփոխություններին վերաբերող մի շարք կարևոր հարցեր

Քննարկվել են հարկային համակարգի հայեցակարգային փոփոխություններին վերաբերող մի շարք կարևոր հարցեր
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների, հարկ վճարողների շահերը ներկայացնող կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են հարկային համակարգի հայեցակարգային փոփոխությունների թեմային վերաբերող մի շարք կարևոր հարցեր։ ՀՀ ֆինանսների նախարարությունը բարձր է գնահատում հարկային համակարգի շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքը՝ կարևորելով արդյունավետ հարկային քաղաքականության ձևավորման գործընթացում մասնագիտական քննարկումների և համագործակցության դերը։