Գևորգ Պապոյանը մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովին, որը նախաձեռնել էր «Enterprise Armenia» հիմնադրամը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 30-ին մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր «Enterprise Armenia» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ գործարար կապերի ամրապնդման և գործընկերային նոր հարաբերությունների հաստատման համար։
«Այս համաժողովը նոր էջ է բացում, ինչպես երկկողմ տնտեսական համագործակցության, այնպես էլ Հայաստանի և Լեհաստանի միջև շարունակաբար զարգացող հարաբերությունների պատմության մեջ։ Այդ հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր շահերի և միասին ավելի լավ ապագա կերտելու խորացող հանձնառության վրա», - նշել է Գևորգ Պապոյանը։ Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև վերջին տարիներին Հայաստանի հետևողական ջանքերին ներդրումային միջավայրը բարելավելու, տնտեսական կառավարման համակարգերը արդիականացնելու և գլոբալ շուկաներին ինտեգրվելու ուղղությամբ։