«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը գործարկել է Աբու դաբի –Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը

«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 1-ից մեկնարկել է Աբու դաբի –Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 6 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ airarabia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: