Կասեցումը վերացվել է

Կասեցումը վերացվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի փորձաքննության են հանձնել «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող «Մածուն» 3,2% արտադրատեսակի նմուշը, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել (Սյունիքի մարզ, գ․Վերիշեն)։
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է։