Արգելվել է շեղումներով ձմերուկի ներմուծումը Հայաստան. ՍԱՏՄ

Արգելվել է շեղումներով ձմերուկի ներմուծումը Հայաստան. ՍԱՏՄ

ՀՀ  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումներ են կատարվել 2025 թվականի մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքում, հունիսի 1-ի դրությամբ, արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր՝ պայմանավորված «նիտրատներ» ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով:

Ձմերուկի մյուս խմբաքանակների հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես: