Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիսի 30-ին ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 74 սանտիմետր բարձրության վրա, ինչը 19 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա գրանցված նիշից։
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–իցհայտնում են, որ 2025 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 84 միլիոն 370 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող առանջին գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։
Ոռոգման նպատակներով Սևանա լճից առայժմ ջրբացթողումներ չեն իրականացվում։