ՀՀ ֆինանսների նախարարը և ԱԶԲ գործադիր տնօրենը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարարը և ԱԶԲ գործադիր տնօրենը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Ռոբերթսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԱԶԲ համագործակցության հիմնական ուղղությունները, ընթացիկ և հեռանկարային ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել այս տարվա մայիսին Միլանում կայացած 58-րդ տարեկան ժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Նախարարը բարձր է գնահատել ԱԶԲ-ի դերը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում՝ ընդգծելով, որ 2024 թվականին զգալի առաջընթաց է արձանագրվել նոր ծրագրերի մշակման, համաձայնեցման և ստորագրման ուղղությամբ։ Արդյունքում՝ ՀՀ-ԱԶԲ համագործակցության պորտֆելը շարունակել է դինամիկ աճել՝ ընդգրկելով ինչպես վարկային, այնպես էլ դրամաշնորհային բաղադրիչներ։
Լևելին Ռոբերթսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել ԱԶԲ-ի՝ Հայաստանին ներառական և կայուն տնտեսական աճի խթանման գործում շարունակաբար աջակցելու հանձնառությունը։