Մայիսին Մեծ Բրիտանիայում բնակարանների գներն աճել են սպասվածից ավելի բարձր տեմպերով

Մայիսին Մեծ Բրիտանիայում բնակարանների գներն աճել են սպասվածից ավելի բարձր տեմպերով

Մայիսին Մեծ Բրիտանիայում բնակելի անշարժ գույքի գների աճը տարեկան արտահայտմամբ հասել է 3.5%-ի՝ արագանալով ապրիլի 3.4% նվազագույն աճից՝ հոկտեմբերից ի վեր գրանցված։ Այդ մասին հայտնել է բրիտանական Nationwide Building Society հիփոթեքային կազմակերպությունը։

Trading Economics-ի ներկայացրած կանխատեսումը ենթադրում էր 2.9% աճ։

Ապրիլի համեմատ գները բարձրացել են 0.5%-ով, և մեկ բնակարանի միջին արժեքն այժմ կազմում է 273.427 ֆունտ սթեռլինգ (370.4 հազար ԱՄՆ դոլար)։ Մինչդեռ ապրիլին գները նվազել էին 0.6%-ով՝ ամսական արտահայտմամբ։

Nationwide-ի ավագ տնտեսագետ Ռոբերտ Հարները նշել է, որ մարտին նկատվել է բնակելի գույքի գործարքների զգալի աճ, քանի որ գնորդները շտապել են գնել տուն՝ մինչ ուժի մեջ կմտնի բարձրացված հարկը։

Միևնույն ժամանակ, հիփոթեքային վարկերի հաստատման վերաբերյալ տվյալները վկայում են շուկայի կայուն ակտիվության մասին՝ չնայած գլոբալ տնտեսության աճող անորոշությանը: