Meta-ն ցանկանում է ներդնել արհեստական բանականություն՝ սոցիալական ցանցերում գովազդ ստեղծելու համար

Ամերիկյան Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook և Instagram սոցիալական ցանցերը, նախատեսում է մինչև 2026 թվականի ավարտն ամբողջությամբ ավտոմատացնել գովազդի ստեղծումը և թիրախավորումն արհեստական բանականության միջոցով։
Meta-ն արդեն առաջարկում է արհեստական բանականության գործիքներ՝ գոյություն ունեցող գովազդների տարբերակներ ստեղծելու և դրանցում փոքր փոփոխություններ կատարելու համար, մինչև դրանք թիրախավորվեն Facebook-ում և Instagram-ում։ Այժմ ընկերությունը ցանկանում է, որ արհեստական բանականությունը կարողանա գովազդ ստեղծել զրոյից։