ACSES. Չինաստանի «փափուկ ուժի» դրսևորումը Հայաստանում

ACSES. Չինաստանի «փափուկ ուժի» դրսևորումը Հայաստանում
ACSES վերլուծական կենտրոնը հրապարակել է ՀՀ-ում Չինաստանի իրականացրած մարդասիրական ծրագրերի մասին ամփոփ տեղեկություններ:
Ըստ այդմ, այդ երկրի «փափուկ ուժի» դրսևորումը Հայաստանում ունի հետևյալ  պատկերը.
 - 2010-2024 թվականներին Չինաստանը Հայաստանին տրամադրել է 104 միլիոն դոլարին համարժեք մարդասիրական օգնություն։
 - Վերջին 15 տարիներին մարդասիրական օգնության ծրագրերի շրջանակներում Հայաստանը Չինաստանից ստացել է 288 շտապօգնության մեքենա, 249 ավտոբուս, ինչպես նաև Երևանում կառուցվել է չինական թեքումով դպրոց։
-2024 թ-ին Չինաստանի մարդասիրական օգնության միջոցներով մեկնարկել է Հայաստանի անկախության շրջանում հայկական հեռուստատեսության առաջին նոր հեռուստաստուդիայի շինարարական աշխատանքները, որը ըստ գնահատականների կկազմի շուրջ 26 միլիոն դոլար։
 Չնայած այս օգնության ծավալներին, այն զիջում է տարածաշրջանի մյուս երկրներին Չինաստանի ցուցաբերած օգնությանը։