X-ն ու Visa-ն համատեղ կթողարկեն X Money-ն

X-ը հայտարարել է X Money-ի գործարկման մասին՝ Visa-ի հետ համագործակցությամբ։
X Money-ն նոր վճարային գործառույթ է, որն ուղղակիորեն կներդրվի սոցիալական մեդիայի հարթակում։ Այն սկզբում հասանելի կլինի սահմանափակ բետա տարբերակով՝ առաջնահերթ կարևորելով անվտանգությունն ու արդյունավետությունը։
X Money-ն նախատեսվում է գործարկել 2025թ.-ի ավարտին։ Այն հնարավորություն կտա օգտատերերին կատարել ուղիղ փոխանցումներ (P2P) դեբետային քարտի միջոցով, ինչպես նաև անել ակնթարթային փոխանցումներ բանկային հաշիվներին։ Սա համապատասխանում է X-ի նպատակին՝ բավարարելու օգտատերերի փոփոխվող պահանջները՝ միաժամանակ պահպանելով համապատասխանությունը ֆինանսական ոլորտի իրավական կարգավորումներին։
Գործարկումը հաջորդում է X-ի կողմից վերջերս ստացած գրեթե 1 միլիարդ դոլարի ներգրավմանը, որի արդյունքում ընկերությունը գնահատվել է մոտ 3.2 միլիարդ դոլար։ Այս միջոցները կուղղվեն 2022թ.-ի գնման գործարքից մնացած պարտքը նվազեցնելուն՝ նպաստելով Իլոն Մասկի «ամեն ինչի հավելված» ստեղծելու տեսլականին։
Աղբյուրը՝ fintech.am